Կարիբյան ծովի երկրներում «Մելիսա» փոթորիկի զոհերի թիվը գերազանցել է 50-ը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Մելիսան» վերջին տարիների ամենաուժեղ փոթորիկներից է, որը հարվածել է Կարիբյան տարածաշրջանի մի շարք երկրներին։ Աղետը լուրջ վնասներ է հասցրել Յամայկային, Կուբային և Հաիթիին։
Պաշտոնական տվյալներով՝ «Մելիսա»-ի հասցրած վնասի չափը գնահատվում է 48-ից 52 միլիարդ դոլարի սահմանում։
Յամայկայում աղետը նվազագույնը 19 մարդու կյանք է խլել, ավելի քան 462,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Հաիթիում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, ևս 20-ը համարվում են անհետ կորած։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուրբաթ երեկոյան փոթորիկը որոշ չափով թուլացել է։