Կարևոր են, մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերների հայտարարությունները, որ նրանք միավորում են ջանքերը Ռուստաստանի ագրեսիայի դեմ. Իրակլի Բերաիա
Կարևոր են, մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերների հայտարարությունները, որ նրանք միավորում են ջանքերը Ռուստաստանի ագրեսիայի դեմ. Իրակլի Բերաիա

Կարևոր են, մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերների հայտարարությունները, որ նրանք միավորում են ջանքերը Ռուստաստանի ագրեսիայի դեմ, – այս մասին հայտարարել է պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, Իրակլի Բերաիան:

Նրա խոսքով, ռուսական ագրեսիան մարտահրավեր է համաշխարհային անվտանգության համար:

«Ռուսաստանի ագրեսիվ ու կործանարար գործունեությունը մարտահրավեր է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ անվտանգության համար: Շատ կարևոր է, որ մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերները հայտարարությունը, որ միավորվելու են և ակտիվացնելու են իրենց ջանքերը ընդդեմ ռուսական ագրեսիայի: Իհարկե, սա կարևոր է նաև տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն ապահովելու համար: Ռուսաստանը շարունակում է իր ապակառուցողական գործողությունները, օկուպացիան և ռազմականացումը մեր մարզերում, ինչպես նաև հիբրիդային արշավը ինչպես Վրաստանում, այնպես էլ մեր գործընկերների դեմ: Մեր գործընկերների ուժեղացված ջանքերը շատ կարևոր են ռուսական ագրեսիան և անօրինական գործողությունները զսպելու համար», – հայտարարել է Բերաիան: