Կարևոր է, որ Ռուսաստանը Վրաստանի իշխանություններին փոխանցի Իրակլի Կվարացխելիայի մահվան գործով բոլոր ապացույցները. Կառլ Հարցել
Կարևոր է, որ Ռուսաստանը Վրաստանի իշխանություններին փոխանցի Իրակլի Կվարացխելիայի մահվան գործով բոլոր ապացույցները,-այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան, Կառլ Հարցելը: Նա ցավակցել է զոհված, Իրակլի Կվարացխելիայի ընտանիքի անդամներին:
«Իրակլի Կվարացխելիայի մահը մեծ դժբախտություն է և հիշեցում նրա, թե ինչ բարդ իրավիճակ է ստեղծվել գծի երկու կողմերում: Ինչպես նաև Ռուսաստանի ռազմական ուժերի ներկայության պատճառով»,-հայտարարել է Կառլ Հարցելը:
Իրակլի Կվարացխելիան անորոշ պայմաններում մահացել է մարտի 10-ին, բռնազավթված Գալիի շրջանի Նաբակևի գյուղում գտնվող ռուսական ռազմակայանում: Նրա դին վրացական կողմին են փոխանցել մարտի 13-ին Էնգուրիի կամրջի վրա: Իրակլի Կվարացխելիայի հոգեհանգստյան կարգը ժամը 12:00-ից տեղի է ունենալու Սենակիի տաճարում, որից հետո նրան հուղարկավորելու են ժամը 14:00-ին, Սենակիի գերեզմանատանը: