Կարևոր է, որ Անգելա Մերկելի այցը բացի քաղաքականից, ներառում է նաև տնտեսական բաղադրիչներ. Մամուկա Բախտաձե
Առաջատար եվրոպական երկրի բարձրաստիճան անձի այցը մեկ անգամ ևս հաստատում է, որ Վրաստանը Եվրոպայի համար իրոք վստահելի և հուսալի գործընկեր է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ նախքան կառավարության նիստի մեկնարկը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Վրաստան նախատեսված այցի մասին խոսելիս:
«Օգոստոսի 23-ին Վրաստան է ժամանելու Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը: Սա նրա առաջին պաշտոնական այցն է Վրաստան:
Բարձր մակարդակի այցն ընդգծում է Վրաստան-Գերմանիա սերտ հարաբերության որակը:
Կարևոր է, որ բացի քաղաքականից, այս այցը ներառում է նաև տնտեսական բաղադրիչներ, տիկին Մերկելի հետ Վրաստան են ժամանելու նաև բիզնես օղակների ներկայացուցիչները, որոնց հետ միասին կունենանք զրույց կլոր սեղան ձևաչափում: Կարևոր է, որ այս հանդիպումներին մասնակցելու են նաև վրացական ընկերությունները:
Այցի ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու Վրաստան-Գերմանիա հարաբերությունների հետագա խորացմանը, երկու երկրերի միջև գործընկերային հարաբերությունների և բարեկամության կայունացմանը:
Առաջատար եվրոպական երկրի բարձրաստիճան անձի այցը մեկ անգամ ևս հաստատում է, որ Վրաստանը Եվրոպայի համար իրոք վստահելի և հուսալի գործընկեր է»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: