Կառավարությունը հրապարակում է բժշկական հաստատությունների ցանկը, որտեղ պետության ֆինանսավորմամբ հնարավոր է անվճար հանձնել կորոնավիրուսի թեստը
Վրաստանի կառավարությունը հրապարակում է բժշկական հաստատությունների ցանկը, որտեղ պետության ֆինանսավորմամբ հնարավոր է անվճար հանձնել հակագենի վրա հիմնված կորոնավիրուսի թեստը:
Վրաստանի կառավարությունում մեկ անգամ ևս նշում են, որ երկամսյա սահմանափակումների ծրագրի շրջանակներում, կորոնավիրուսի վրա ընթանում են բնակչության ինտենսիվ փորձարկումներ:
Նրանց խոսքով, ջերմության ու շնչառական ախտանիշների առկայության դեպքում քաղաքացիները կարող են դիմել ցանկալի բժշկական հաստատություն, որտեղ թեստավորում կիրականացվի պետական ֆինանսավորմամբ:
Բժշկական հաստատությունների ցուցակն ըստ մարզերի կարելի է տեսնել կառավարության stopcov.ge հատուկ կայքում: