Կառավարությունը այլ երկրների պատվավոր հյուպատոսների համար վերականգնել է դիվանագիտական համարանիշներ վերցնելու իրավունքը

Վրաստանի կառավարությունը այլ երկրների պատվավոր հյուպատոսների համար վերականգնել է դիվանագիտական համարանիշներ վերցնելու իրավունքը, որից դիվանագետները չեն օգտվում 2014 թվականից:

Խոսքը վերաբերում է ավտոմեքենայի կարմիր համարանիշներին, որոնց վրա գրառումները կատարված են սպիտակ գույնով:

Վրաստանում այլ երկրների պատվավոր հյուպատոսները ունենալու են այնպիսի համարանիշներ, ինչպիսիք ունեն հյուպատոսական հաստատությունների պաշտոնատար անձինք:

Պատվավոր հյուպատոսների համար դիվանագիտական համարանիշներ շնորհնելու նախաձեռնությամբ, այս տարվա մարտ ամսին հանդես էր եկել պատգամավոր և Վրաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս, Բեքա Օդիշարիան: