Կառավարության որոշմամբ Վրաստանի փոստը պատրաստել է Զվիադ Գամսախուրդիայի հոբելյանական նամականիշը
Կառավարության որոշմամբ Վրաստանի փոստը պատրաստել է Զվիադ Գամսախուրդիայի հոբելյանական նամականիշը

Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հրապարակել է փոստային նամականիշի պատկերը, որը պատրաստվել է Վրաստանի կառավարության որոշմամբ, Վրաստանի առաջին նախագահ, Զվիադ Գամսախուրդիայի ծնվելուց 80 ամյա հոբելյանի կապակցությամբ:

«Այսօր Վրաստանի առաջին նախագահի ծնունդից լրացել է 80 տարին: Այս տարեթվի կապակցությամբ Վրաստանի կառավարության որոշմամբ, Վրաստանի փոստը պատրաստել է հոբելյանական նամականիշ:

Խոնահրվում եմ Վրաստանի առաջին նախագահի հիշատակի առջև»,-գրել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր ֆեյսբուկի էջին: