Զվիադ Գամսախուրդիայի ավանդը Վրաստանի բազմադարյա պատմությունում առանձնահատուկ է, խոնարհվում եմ նրա հիշատակի առջև. Մամուկա Բախտաձե

12:50, 31.03.2019

Զվիադ Գամսախուրդիայի ավանդը Վրաստանի բազմադարյա պատմությունում առանձնահատուկ է, խոնարհվում եմ նրա հիշատակի առջև,-այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Զվիադ Գամսախուրդիայի 80 ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված ցուցահանդեսին:

Նրա խոսքերով, Զվիադ Գամսախուրդիայի հոբելյանական տարեթվի կապակցությամբ, Վրաստանի շրջաններում ծրագրված են տարբեր միջոցառումներ: Դրա հետ մեկտեղ նշվել է, որ կառավարության որոշմամբ Վրաստանի փոստը բաց է թողել Զվիադ Գամսախուրդիայի հոբելյանական նամականիշը:

Վարչապետի խոսքերով ամոտ է, որ դեռևս չի բացվել Վրաստանի առաջին նախագահի մահվան գործը:

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի 80 ամյա հոբելյանը այսօր նշվելու է տարբեր միջոցառումներով:

Զվիադ Գամսախուրդիան Վրաստանի նախագահ է ընտրվել 1991 թվականի գարնանը և 1992 թվականի սկզբին նրան վտարել են երկրից, ռազմական հեղաշրջման հետևանքով: Վրաստանի առաջին նախագահը մահացել է Խոբիի շրջանի, Խիբուլա գյուղում, 1993 թվականի դեկտեմբերի 31-ին:

Նմանատիպ