Կառավարության ներկայացուցիչները անցկացրեցին բիզնես-նախագծերի շնորհանդես
Կառավարության ներկայացուցիչները անցկացրեցին բիզնես-նախագծերի շնորհանդես

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին ներկայացրեցին պետության աջակցությամբ իրականացվող բիզնես-ծրագրերը: Միջոցառումը բացեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես նշվեց, 2013 թվականից ի վեր ընդհանուր առմամբ աջակցվել է 1,806 նախագիծ երկու նախարարությունների ենթակա հաստատությունների՝ «Արտադրի՛ր Վրաստանում», Պետական ​​գույքի ազգային ​​գործակալության և Գյուղական զարգացման գործակալությունների միջոցով: Ներգրավված ներդրումը կազմել է 2,5 միլիարդ լարի և ստեղծվել է մինչև 53 000 նոր աշխատատեղ:

Բացի այդ, ստեղծվել է հատուկ քարտեզ, որտեղ հնարավոր է տեսնել շահառուների արդյունքները: Ըստ պաշտոնական տեղեկատվության, www.programs.gov.ge կայքում պետական ​​ծրագրերի պոտենցիալ շահառուները կարող են ստանալ ամբողջական տեղեկատվություն և ներգրավվել դրանցից որևէ մեկում, սկսել կամ ընդլայնել արտադրությունը կամ գյուղատնտեսությունը, ավելի ակտիվորեն մասնակցել տնտեսության զարգացմանը Վրաստանի կառավարության հետ միասին: