Կառավարության մամուլի ծառայություն. Որոշ անձանց կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր խափանվել է վարչապետի այցը ԱՄՆ, սուտ է և նպատակաուղղված ապատեղեկատվություն
Կառավարության մամուլի ծառայություն. Որոշ անձանց կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր խափանվել է վարչապետի այցը ԱՄՆ, սուտ է և նպատակաուղղված ապատեղեկատվություն

Վարչապետի այցը Միացյալ Նահանգներ նախատեսված չէր, որոշ անձանց կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր խափանվել է վարչապետի նախատեսված այցը ԱՄՆ, սուտ է և նպատակաուղղված ապատեղեկատվություն, – այս մասին հայտարարում են Վրաստանի կառավարության վարչության մամուլի ծառայությունում:

Ըստ նրանց, վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը նախապես տարածում է մամուլի ծառայությունը, և լիակատար շահարկումներ են պնդումները, թե վարչապետի ԱՄՆ կատարվելիք այցը ձախողվել է:

«Մենք ուզում ենք պարզաբանել, որ վարչապետի այցը ԱՄՆ նախատեսված չէր: Անհատների կողմից տարածված տեղեկատվությունը սուտ է և դիտավորյալ ապատեղեկատվություն: Վարչապետի այցերի մասին տեղեկատվությունը մամուլի ծառայությունը նախապես տարածում է: Այս պարագայում նման բան չի եղել, հետևաբար, լիակատար շահարկումներ են այն պնդումը, որ վարչապետի նախատեսված այցը ԱՄՆ ձախողվել է», – ասացին կառավարության վարչության մամուլի ծառայությունից: