Կառավարության կազում կմնա 10 նախարարություն և մեկ պետական նախարարություն

Վրաստանի կառավարության կազմում կմնա 10 նախարարություն և մեկ պետական նախարարություն, – այս մասին այսօր  հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Ինչպես Բախտաձեն նշեց փոփոխությունները կվերաբերվեն հետևյալ նախարարություններին․

Մշակույթի և սպորտի նախարարությունը կմիանա կրթության նախարարությանը։

Քրեակատարողական նախարարությունը կմիանա արդարադատության նախարարությանը։

Բռնազավթված տարածքներից բռնի կերպով տեղափոխած անձանց, փախստականների և վերաբնակեցման նախարարությունը կչեղարկվի է և նրա ֆունկցիան կբաժանվի է երեք տարբեր գործակալությունների վրա։ Փախստականների վերաբնակեցման ֆունկցիայի կատարումը հանձնարարվում է ենթակառուցվածքի նախարարությանը, միգրացիայի ֆունկցիան կկատարի ՆԳՆ-ն, իսկ սոցիալական քաղաքականության ֆունկցիան կկատարի առողջապահության նախարարությունը։

Բացի այդ, կրոնի գործակալությունը կմիանա հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական ապարատին։

Էկոնոմիկայի տարածքային բաղադրիչը կտեղափոխվի ենթակառուցվածքի նախարարություն։