Կառավարության հետ բանակցությունը պետք է տեղի ունենա իշխանության խաղաղ փոխանցման ճանապարհով. Փաշինյան
Կառավարության հետ բանակցությունը պետք է տեղի ունենա իշխանության խաղաղ փոխանցման ճանապարհով. Փաշինյան

Հայաստանում, ընդդիմախոս պատգամավոր և բողոքի ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի տեղեկությամբ, վաղը կառավարության հետ կսկսվի բանակցությունների գործընթացը: Փաշինյանի խոսքով, բանակցությունների գործընթացը պետք է ներառի իշխանության փոխանցման խաղաղ ձևը:

«Նույն օրը երեկոյան 19:00-ին, կանցկացնենք հանրահավաք, որպեսզի պատմենք, թե ինչպես է իրականացվել բանակցությունների գործընթացը: Պետք է պարզենք, ինչ փուլում ենք գտնվում և ինչ գործողություններով պետք է երաշխավորենք  հաղթանակը»,- հայտարարել է Փաշինյանը:

Տարածված տեղեկությամբ, այսօր Երևանում բողոքի ցույց չի անցկացվի:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ցույցերն սկսվել էին ապրիլի 13-ին: Իսկ երեկ, Սարգյանը հրաժարական էր տվել: