Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Սոֆի Թրյուդոն ունի վարակի թեթև ձևը:

Ինչպես հայտնի է, Կանադայի վարչապետը և նրա կինը գտնվում էին ինքնամեկուսացման մեջ: Այս որոշումը նրանք կայացրել էին այն բանից հետո, երբ Սոֆի Թրյուդոյի մոտ արտահայտվել էին վարակի թեթև ախտանշաններ:

Անձամբ Կանադայի վարչապետը կորոնավիրուսի ախտանշաններ չունի, սակայն 14 օր կմնա ինքնամեկուսացման մեջ:

Այս պահի դրությամբ, Կանադայում գրանցված է վարակի 109 դեպք: