Կանադայի սահմանի մերձակայքում կործանվել է փոքր չափի ինքնաթիռ, զոհվել է երեք մարդ

ԱՄՆ-ում, Կանադայի սահմանի մերձակայքում փոքր չափի ինքնաթիռը վթարի է ենթարկվել:

Զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր երեք անձինք: Տարածված տեղեկությամբ, ինքնաթիռը Փեմբրոք քաղաքից ուղևորվում էր դեպի Արքայազն Էդուարդի կղզիներ, սակայն կործանվել է Մենի նահանգում:

Ինչն է դարձել ավիավթարի պատճառ, դեռևս հայտնի չէ: