Կանադայի ոստիկանությունը կարծում է, որ միլիարդատեր ամուսիններին սպանել են

16:13, 27.01.2018

Տորոնտոյի ոստիկանությունը կարծում է, որ Apotex դեղագործական ընկերության հիմնադիր միլիարդատեր Բարի Շերմանը եւ իր կին Հանին սպանվել են: Այս մասին հունվարի 26-ին ասուլիսում ասել է խուզարկու Սյուզան Գոմեսը:

«Մենք բավական ապացույցներ ունենք, որպեսզի այս հետաքննույունը որպես կրկնակի սպանություն բնութագրենք», – ասել է Գոմեսը:

Շերմանը եւ Հանին դեկտեմբերի 15-ին մահացած էին հայտնաբերվել Տորոնտոյի իրենց տանը: Հետագայում պարզվել էր, որ երկուսը խեղդվելու հետեւանքով էին մահացել:

Շերմանը Apotex-ը հիմնադրել է 1974-ին: Ընկերությունը զբաղվոում է դեղերի արտադրությամբ եւ ավելի քան 115 երկրներ է դրանք  արտահանում:

Նմանատիպ