Կանադայի արտաքին գործերի նախարարի հրավերով՝ Մակա Բոճորիշվիլին մասնակցություն կունենա Ուկրաինայի թեմայով անցկացվող համաժողովին
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Կանադայի արտաքին գործերի նախարարի հրավերով, սեպտեմբերի 28-29-ին մասնակցություն կունենա «Ուղիներ դեպի խաղաղություն. երկրորդ միջազգային համաժողով՝ ուկրաինացի երեխաների, ձերբակալված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձի հարցով» խորագրով միջոցառմանը։
Միջոցառման շրջանակներում նախատեսված են նաև արտաքին գործերի նախարարի երկկողմ հանդիպումները։
Կանադայում Վրաստանի դեսպան Սալոմե Քուրասբեդիանիի հայտարարությամբ՝ Մակա Բոճորիշվիլին ելույթով կդիմի համաժողովի մասնակիցներին, ինչպես նաև հանդիպում կանցկացնի կանադացի պաշտոնակցի հետ։
«Այսօր Տորոնտոյում, Կանադայի կազմակերպմամբ, անցկացվում է Ուկրաինայի հարցով միջազգային համաժողով, որին մասնակցում են տարբեր երկրների արտաքին գործերի նախարարներ։ Կանադայի արտաքին գործերի նախարարի պաշտոնական հրավերի հիման վրա համաժողովին մասնակցում է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Համաժողովի շրջանակներում նա ելույթով կդիմի ներկաներին, և բացի այդ, հանդիպում կանցկացվի նրա կանադացի պաշտոնակցի հետ։ Բնականաբար, այս հանդիպումը կարևոր է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և հարաբերությունների հետագա խորացման համար։ Ընդհանուր առմամբ, մեր երկիրը Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հաստատակամ աջակիցն է, և մեր երկրի մասնակցությունը նման բարձր մակարդակով ևս մեկ անգամ հաստատում է այս փաստը»,- հայտարարել է Քուրասբեդիանին։