Կանադան ավելի քան տասը տոննա հումանիտար օգնություն է հասցրել Գազայի հատված՝ օդային ճանապարհով։ Այս մասին, Կանադայի կառավարության վրա հղումով, տեղեկություն է տարածում լրատվամիջոցը։
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ օրվա ընթացքում առնվազն ութ երկիր մասնակցել է Գազայի հատվածին հումանիտար օգնության մատակարարման գործընթացին։ Նրանց տեղեկությամբ՝ այսօր օդային ճանապարհով Գազա է հասել 120 տոննա սնունդ։
Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Կանադան մասնակցում է նման գործողությանը, որի նպատակը պաղեստինյան բնակչությանը կենսական նշանակության օգնություն հասցնելն է։