Կալիֆորնիայում աղետի հետևանքով զոհվել է 17 մարդ
Կալիֆորնիայում աղետի հետևանքով զոհվել է 17 մարդ

Կալիֆորնիայում տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումներն ու սողանքները 17 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սանտա Բարբարա շրջանի ներկայացուցիչ Էմբեր Անդերսոնի փոխանցմամբ՝ անհետ կորած է համարվում 24 մարդ։ Բնության տարերքից 100 մասնավոր տուն է ավերվել։

Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։

Սողանքներն առանց խոչընդոտի իջել են Հարավային Կալիֆորնիայի բլուրներից, քանի որ բուսականությունը, որը կարող էր խոչընդոտել փլուզված զանգվածի անկմանը, այրվել էր անցած ամիս անտառային հրդեհների հետևանքով։

2017 թվականին ԱՄՆ-ին հարվածած բնության տարերքների վնասը դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշորն ու հասել 306 մլրդ դոլարի։