Կստուգվի շենքերի անվտանգության չափանիշների հետ համապատասխանությունը. Գիորգի Կվիրիկաշվիլի
Կստուգվի շենքերի անվտանգության չափանիշների հետ համապատասխանությունը. Գիորգի Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստին դիմել է շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեին, մանկապարտեզներում, դպրոցներում և հանրային վայրերում իրականացվի անվտանգության չափանիշների հետ համապատասխանության մոնիթորինգ:

Գիորգի Կվիրիկաշվիլու խոսքով, շրջաններում պետք է անցկացվի քարոզարշավ, որպեսզի շինարարության և շահագործման համար անհրաժեշտ նորմերի համապատասխանության ուղղությամբ փոխզիջումներ չլինեն:

«Հատկապես սա վերաբերում է մանկապարտեզներին, դպրոցներին, իհարկե հյուրանոցներին և այնպիսի շենքերին, որտեղ միաժամանակ լինում են մեծ քանակությամբ մարդիկ: Պարտադիր պետք է ստուգվի նաև, որքանով ապահովված է մարդկանց ազատ տեղաշարժը նման տիպի արտակարգ իրավիճակների դեպքում»,- նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին: