Կոչ ենք անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները մեկ անգամ ևս հաստատել են իրենց քաղաքական աջակցությունը Վրաստանի նլատմամբ:
Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք էջում տեղադրված հայտարարության մեջ:
Ինչպես ասված է հայտարարության մեջ դաշինքի անդամ երկրները աջակցում են Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրմանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարությամբ, դաշինքը շնորհակալություն է հայտնում Վրաստանին Եվրո-ատլանտյան անվտանգության գործում մեծ ավանդի համար: Նախարարները հանդիպմանը քննարկել են նաև Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև զրուցել են 2019 թվականին ծրագրվող համատեղ զորավարժությունների շուրջ:
«Մենք շարունակում ենք աջակցությունը Վրաստանին, և լավ ենք տեսնում թե ինչպես է զարգանում երկիրը»,- ասել է Ստոլտենբերգը:
Գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս հաստատել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
«Մենք վրդովված ենք Ռուսաստանի արարքներից, որի հետևանքով Վրաստանի տարածքները բռնագրավված են: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին վերացնել բռնազավթված տարածաշրջանների ճանաչման որոշումը և դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հեղինակ -
Edgar Barsegyan