Կիևում իրավապահների և ցուցարարների միջև բախման արդյունքում տուժել է 11 ոստիկան և երկու խաղաղ բնակիչ
Այսօր առավոտյան, Կիևում իրավապահների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում տուժել է 11 ոստիկան և երկու խաղաղ բնակիչ:
Կիևի ոստիկանության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ ոստիկանության և անվտանգության ծառայության աշխատակիցները Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու նպատակով խուզարկում էին վրանները, որին խոչընդոտել են ցուցարարները:
Կիևի ոստիկանության լրատվությամբ ոչ ոք ձերբակալված չէ:
Հեղինակ -
Edgar Barsegyan