Կառավարության գրասենյակում Գիորգի Կվիրիկաշվիլին ընդունելու է իր մոլդովացի գործընկերոջը
Կառավարության գրասենյակում Գիորգի Կվիրիկաշվիլին ընդունելու է իր մոլդովացի գործընկերոջը

Վրաստանում պաշտոնական այցով գտնվում է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը: Այսօր ժամը 11:00-ին Վրաստանի կառավարության գրասենյակում բարձրպաշտոնյա հյուրին ընդունելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Դեմ առ դեմ հանդիպումից հետո կայանալու է հանդիպում ընդլայնված ձևաչափով:

Հանդիպման ավարտին ծրագրվում է ստորագրել փաստաթուղթ, որը նախատեսում է Վրաստանի և Մոլդովայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացում:

Ժամը 12:30-ին երկրու երկրների վարչապետերը հայտարարություններ կանեն մամուլի ներկայացուցիչների համար: