Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդիպել է իր մոլդովացի գործընկերոջ, Պավել Ֆիլիպի հետ:
Կառավարության վարչության լրատվությամբ, զրույցի հիմնական թեմաներն էին՝ երկու երկրների եվրոպական ձգտումները, արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը, այս ձևաչափի հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը և երկկողմ քաղաքական-տնտեսական հարաբերությունները:
Վարչապետերը նշել են տնտեսական կապերի խորացման տեսանկյունից գոյություն ունեցող ներուժը, ինչպես նաև առևտրական շրջանառության դրական դինամիկան և մոլդովացի զբոսաշրջիկների աճող հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ:
Մամուկա Բախտաձեն գործընկերոջը ներկայացրել է Վրաստանում իրականացրած և ընթացող բարեփոխումները: Իր հերթին Մոլդովայի վարչապետը ցանկություն է հայտնել նախատեսել Վրաստանում իրականացրած փոփոխությունների փորձը:
Տարածված լրատվությամբ, հանդիպմանը զրուցել են նաև տարածաշրջանում գոյություն ունեցող իրավիճակի մասին:
Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: