Կան հարցեր, թե ինչպես են մեկուսացված անձինք հայտնվել Վրաստանում. Յան Քելլի
Կան հարցեր, թե ինչպես են մեկուսացված անձինք հայտնվել Վրաստանում. Յան Քելլի

Կան կոնկրետ հարցեր այն թեմայի շուրջ, թե ինչպես են այլ երկրի քաղաքացիները հայտնվել Վրաստանի տարածքում,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին՝ նոյեմբերի 22-ի հակաահաբեկչական հատուկ գործողությունը մեկնաբանելիս:

«Մեծ հետաքրքրությամբ հետևում ենք այս գործընթացին և սպասում հետագա տեղեկությունների: Կան կոնկրետ հարցեր այն թեմայի շուրջ, թե ինչպես են այլ երկրի քաղաքացիները հայտնվել Վրաստանի տարածքում: Ինչ վերաբերում է հետաքննության գործընթացում մեր մասնակցությանը, տեղեկացված եք, այս փուլում ընթանում է հետաքննություն և համապատասխանաբար, որոշ կոնկրետ մանրամասների մասին խոսել չեմ կարող: Կասեմ, որ Վրաստանի կառավարության խնդրանքով ամերիկացի փորձագետներ են ժամանել և օգնում են հետաքննության գործընթացում»,- հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը:

Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողությունն անցկացվել էր նոյեմբերի 22-ին: