Ջոզեփ Բորելի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև կայացել է հեռախոսազրույց
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում Եվրամիության գերագույն ներկայացուցիչ, Ջոզեֆ Բորելի միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
Հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
«Նախարարը նշել է, որ Հայաստանը Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ հրետանային և հրթիռային կրակ արձակելով փորձում է հակամարտությանը ներգրավվել երրորդ երկրին, ինչը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում է»,- Բայրամովի խոսքը մեջբերում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը:
Ըստ պաշտոնական Բաքվի, Բորելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ, ասելով, որ Եվրամիությունը շահագրգռված է իրավիճակի լիցքաթափմամբ և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: