Ջոզեփ Բորելի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև կայացել է հեռախոսազրույց
Ջոզեփ Բորելի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև կայացել է հեռախոսազրույց

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում Եվրամիության գերագույն ներկայացուցիչ,  Ջոզեֆ Բորելի միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:

Հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

«Նախարարը նշել է, որ Հայաստանը Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ հրետանային և հրթիռային կրակ արձակելով փորձում է հակամարտությանը ներգրավվել երրորդ երկրին, ինչը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտում է»,- Բայրամովի խոսքը մեջբերում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը:

Ըստ պաշտոնական Բաքվի, Բորելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ, ասելով, որ Եվրամիությունը շահագրգռված է իրավիճակի լիցքաթափմամբ և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: