Ջոզեֆ Բորելը հայտարարում է, որ Ադրբեջանը պատասխանատու է Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության համար
Ջոզեֆ Բորելը հայտարարում է, որ Ադրբեջանը պատասխանատու է Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության համար

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի խոսքով, Ադրբեջանը պատասխանատու է Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության համար։

«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման կամ խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը: Քաղաքացիական բնակչության հարկադիր տեղահանմանը ռազմական կամ այլ միջոցներով կհետևի Եվրամիության կոշտ արձագանքը»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ։

Ջոզեֆ Բորելն ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։