Ջոզեֆ Բորել. Եվրամիությունը պետք է ավելի շատ ծախսի պաշտպանության վրա և, միևնույն ժամանակ, զենք գնի

10:34, 14.07.2022

Եվրամիությունը պետք է ավելի շատ ծախսի պաշտպանության վրա և, միևնույն ժամանակ, զենք գնի,- ասել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորելը։

Նրա խոսքով, միջոցներն ավելի արդյունավետ ծախսելու համար ԵՄ երկրները պետք է համատեղ սպառազինություն ձեռք բերեն։

«Ողջունելի է այն փաստը, որ ԵՄ անդամ երկրները հայտարարել են պաշտպանական ծախսերն ընդհանուր առմամբ շուրջ 200 միլիարդ եվրոյով ավելացնելու մասին։ Սակայն, եթե համատեղ մշակման ու գնումների վրա ծախսվող մասնաբաժինը չավելանա, վտանգ կա, որ այդ լրացուցիչ ներդրումների մի զգալի մասը կկորչի»,- ասել է Բորելը։

Բացի այդ, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան նշում է, որ Եվրահանձնաժողովը և Եվրոպական պաշտպանության գործակալությունը կարող են աջակցել անդամ երկրներին զենքի համատեղ գնման հարցում, մասնավորապես, պաշարների համալրման համատեքստում, որոնք սպառվում են Ուկրաինային ռազմական տեխնիկա մատակարարելու պատճառով։

Նմանատիպ