Ջոզեֆ Բորել. Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը, որը տեղի է ունեցել Ամստերդամում, հակասեմիտիզմի կամ ռասիզմի ցանկացած դրսևորում անթույլատրելի է

19:32, 08.11.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը դատապարտում է Ամստերդամում իսրայելցի երկրպագուների վրա հարձակումը։

«Խստորեն դատապարտում եմ բռնությունը Ամստերդամում՝ ֆուտբոլային հանդիպման շուրջ։ Անթույլատրելի է հակասեմականության կամ ռասիզմի ցանկացած դրսևորում։ Մենք չենք կարող ատելություն մտցնել մեր հասարակության մեջ. Կրոնական կամ էթնիկական հողի վրա ցանկացած բռնություն սկզբունքորեն հակասում է եվրոպական արժեքներին»,- գրառել է Բորելը սոցցանցում։

Տեղեկության համար, «Այաքս»-«Մաքքաբի Թել Ավիվ» ֆուտբոլային խաղից հետո Ամստերդամում իսրայելցիների վրա հարձակվել են, տասը մարդ վիրավորվել։

Նմանատիպ