Ջոզեֆ Բորել. «Վագներ»-ի ապստամբությունը ցույց է տալիս Մոսկվայի ռազմական հզորության ճեղքերը
Ջոզեֆ Բորել. «Վագներ»-ի ապստամբությունը ցույց է տալիս Մոսկվայի ռազմական հզորության ճեղքերը

«Վագների» ապստամբությունը ցույց է տալիս Մոսկվայի ռազմական հզորության ճեղքերը,- ասել է Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

Ռուսաստանում «Վագներ» խմբի կողմից վիժեցված ապստամբությունը մատնանշում է Մոսկվայի ռազմական հզորության ճեղքերը, որոնք Բորելի խոսքերով պայմանավորված են Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով:

«Քաղաքական համակարգը ցույց է տալիս թույլ կողմեր, իսկ ռազմական հզորությունը փլուզվում է։ Լավ չէ տեսնել, որ Ռուսաստանի նման միջուկային տերությունը կարող է անցնել քաղաքական անկայունության փուլ»,- ասել է Բորելը` նշելով, որ սա այն պահն է, երբ ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային «ինչպես երբեք»: