Ջորջիա Մելոնի – Միացյալ Թագավորությունը և Իտալիան կարող են առանցքային դեր խաղալ կամուրջների կառուցման գործում

18:53, 02.03.2025

Միացյալ Թագավորությունը և Իտալիան կարող են առանցքային դեր խաղալ կամուրջների կառուցման գործում, ասել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Լոնդոնում պաշտպանության գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ։

Իտալիայի առաջնորդի խոսքով՝ շատ կարևոր է խուսափել Արևմուտքը պառակտելու վտանգից։

«Այդ պատճառով ես կարծում եմ, որ Միացյալ Թագավորությունը և Իտալիան կարող են առանցքային դեր խաղալ կամուրջների կառուցման գործում»,- ասել է Մելոնին։

Նա նաև ասել է, որ ցանկանում է կայուն խաղաղություն տեսնել Ուկրաինայում։

Նմանատիպ