Ջորջիա Մելոնի. Կարծում եմ՝ Մակրոնը ճիշտ է, ժամանակն է, որ ԵՄ-ն նույնպես խոսի Ռուսաստանի հետ
Ջորջիա Մելոնի. Կարծում եմ՝ Մակրոնը ճիշտ է, ժամանակն է, որ ԵՄ-ն նույնպես խոսի Ռուսաստանի հետ

Կարծում եմ՝ Մակրոնը ճիշտ է, ժամանակն է, որ ԵՄ-ն նույնպես խոսի Ռուսաստանի հետ,- ասել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Նրա խոսքով՝ եթե Եվրոպան խոսի միայն երկու կողմերից մեկի հետ, նրա դրական ներդրումը սահմանափակ կլինի։

«Կարծում եմ՝ Մակրոնը ճիշտ է այս հարցում։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Եվրոպան խոսի Ռուսաստանի հետ։ Եթե Եվրոպան որոշի մասնակցել բանակցությունների այս փուլին՝ միայն երկու կողմերից մեկի հետ խոսելով, վախենում եմ, որ վերջում նրա դրական ներդրումը սահմանափակ կլինի», – ասել է Ջորջիա Մելոնին։

Մելոնին ասել է, որ ԵՄ-ն պետք է նշանակի ներկայացուցիչ, որը կաշխատի անմիջապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և կխուսափի շփոթությունից։

«Եթե մենք սխալ թույլ տանք և որոշենք, մի կողմից, վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ, իսկ մյուս կողմից՝ շարունակել այն անկազմակերպ ձևով, մենք ջուր կլցնենք Պուտինի ջրաղացին։ Մենք այս խնդիրն ունեցել ենք սկզբից։ Շատ ձայներ են խոսում, շատ ձևաչափեր», – նշել է Մելոնին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը օգտակար կլինի։