«Ջոնսոն էնդ Ջոնսոն» ընկերությանը պարտավորեցրել են սպառողներից մեկին վճարել 29 մլն. դոլար
«Ջոնսոն էնդ Ջոնսոն» ընկերությանը պարտավորեցրել են սպառողներից մեկին վճարել 29 մլն. դոլար

Կալիֆոռնիայի երդվյալ ատենակալների դատարանը «Ջոնսոն էնդ Ջոնսոն» ընկերությանը պարտավորեցրել է սպառողներից մեկին վճարել 29 մլն. դոլար: Խոսքը վերաբերում է մի կնոջը, որի հայտարարությամբ ընկերության արտադրանքից օգտվելուց հետո նրա մոտ առաջացել է ուռուցք, կոնկրետ մեսոթելիոմա:

Կալիֆոռնիայի դատարանի վճիռը վերջիններից է, որը վերջին տարիներին ներկայացվել է ընկերության դեմ: Ընդհանուր առմամբ ընկերության դեմ մտցված է 13 հազար հայց:

«Ջոնսոն էնդ Ջոնսոնի» ներկայացուցիչները հայտարարում են, որ հուսահատվել են վճռից և պատրաստում են բողոքարկել այն:

Ընկերությունը բացառում է, որ իրենց արտադրանքը առաջացնում է ուռուցք: