Ջոն Մաքքեյնը Վրաստանի ազգային հերոս է և վրաց ժողովուրդը երբեք չի մոռանա նրա ավանդը. Գիորգի Մարգվելաշվիլի
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան առնչությամբ:
Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարում է, որ Ջոն Մաքքեյնը Վրաստանի ազգային հերոս է և նրա ավանդը վրաց ժողովուրդը երբեք չի մոռանա:
«Վրաց ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում են սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան առնչությամբ:
Վրաց ժողովուրդը կորցրել է մեծ բարեկամ, ով մշտապես եղել է մեր երկրի կողքին: Ջոն Մաքքեյնը իր կյանքի ընթացքում դարձել է հայրենասիրության, արդարության համար պայքարի, արժեքների համար անձնազոհության և արիության խորհրդանիշ, որը իր համառությամբ օրինակելի է ողջ աշխարհի համար:
Նրա գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ իրագործվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց նպատակն է վրացական պետության հզորացումը:
Ջոն Մաքքեյնը Վրաստանի ազգային հերոս է և նրա ավանդը վրաց ժողովուրդը երբեք չի մոռանա:
Անկեղծորեն ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին և ամերիկացի ժողովրդին: Ջոն Մաքքեյնի անունը հավերժ կմնա մարդկության պատմության մեջ»-,- նշված է Վրաստանի նախագահի ցավակցական նամակում:
81 տարեկանում մահացել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը: Օգոստոսի 24-ին տարածվել էր տեղեկություն, որ Մաքքեյնը, ով պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ, հրաժարվել էր հատուկ բուժումից: Ջոն Մաքքեյնին նախորդ տարվա ամռանն ախտորոշել էին գլխուղեղի ուռուցք: