Ջոն Քիրբին ասում է, որ Պենտագոնը չի հաստատել Մարիուպոլում Ռուսաստանի կողմից քիմիական զենք կիրառելու մասին տեղեկությունները
Պենտագոնը չի հաստատում Մարիուպոլում ռուսական ուժերի կողմից քիմիական զենք կիրառելու մասին տեղեկությունը։
Ըստ «CNN»-ի, այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին: Սակայն ԱՄՆ պաշտպանության գերատեսչությունը մտահոգված է Ռուսաստանի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորությամբ։ Ջոն Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է վերահսկել իրավիճակը։
«Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա այն խորապես անհանգստացնող է», – ասել է Քիրբին:
«Ազովի գունդը» հայտնել է, որ ռուսական ուժերը Մարիուպոլում քիմիական նյութեր են կիրառել, և երեք անձի մոտ թունավորման նշաններ են եղել։ Միաժամանակ, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ռուս օկուպանտները քիմիական զենք են կիրառել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում։