Ջո Բայդենի գրասենյակը հայտարարել է, որ նրա մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այս մասին ասվում է Բայդենի անձնական գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։
Ինչպես հայտնի է, Բայդենը չարորակ ուռուցք ունի, և մետաստազները տարածվել են ոսկորների վրա։
«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, կարծես, հորմոնների նկատմամբ զգայուն է, ինչը թույլ է տալիս արդյունավետ բուժում իրականացնել», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների 46-րդ նախագահն էր։ Նա հաղթեց Դոնալդ Թրամփին 2020 թվականի ընտրություններում։ Բայդենը պայքարում էր երկրորդ ժամկետով 2024 թվականի նախագահական ընտրություններում, չնայած դեմոկրատները կոչ էին անում նրան հանել իր թեկնածությունը։ Ավելի ուշ նա դուրս եկավ նախագահական ընտրարշավից և աջակցեց այն ժամանակվա փոխնախագահ Քամալա Հարիսին։