Ջո Բայդենը ստորագրել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունը

10:29, 10.08.2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու արձանագրությունը։

«Ամերիկան, Շվեդիան և Ֆինլանդիան միասին կշարունակեն զգոն լինել անվտանգության մարտահրավերների առջև, զսպել սպառնալիքները և դիմակայել ագրեսիային, եթե այն առաջանա»,- ասել է Ջո Բայդենը Սպիտակ տանը ստորագրման արարողության ժամանակ։

Ամերիկայի նախագահը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել չհետաձգել արձանագրության ստորագրման գործընթացը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձավ 23-րդ երկիրը, որը ստորագրեց Շվեդիայի և Ֆինլանդիայի արձանագրությունը։ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին` դաշինքին միանալու հայտ են ներկայացրել մայիսի 18-ին։

Նմանատիպ