Ջո Բայդենը կարճ ժամանակով հագել է Թրամփի նախընտրական գլխարկը սեպտեմբերի 11-ի հիշատակի միջոցառմանը

17:28, 12.09.2024

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 11-ի հիշատակի միջոցառմանը կարճ ժամանակով կրել է Թրամփի նախընտրական գլխարկը։

Ըստ լրատվամիջոցի՝ Բայդենը գտնվել է Փենսիլվանիայում՝ այն վայրի մոտ, որտեղ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին կործանվել է առևանգված չորս ինքնաթիռներից մեկը։

Սպիտակ տան կարծիքով՝ նախագահի այս արարքը միասնության ժեստ էր։

Տեսանյութում երևում է, որ նախագահը ընկերական զրույց է ունենում Թրամփի աջակիցի հետ, իսկ հետո նրանք գլխարկներ են փոխանակում։

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամները սոցիալական ցանցերում լուսանկար են տարածել՝ մակագրելով. «Շնորհակալություն աջակցության համար, Ջո

Նմանատիպ