Ջո Բայդենը չեղարկել է այցը Իտալիա
Ջո Բայդենը Կալիֆորնիայի անտառային հրդեհների պատճառով չեղարկել է ծրագրված այցը Իտալիա։ Ջո Բայդենը ծրագրում էր այց կատարել Իտալիա հունվարի 9-12-ը, որտեղ պետք է հանդիպեր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
«Այսօր երեկոյան, Լոս Անջելեսից վերադառնալուց հետո, նախագահ Բայդենը որոշում կայացրեց չեղարկել իր ծրագրված այցը»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում և հարևան Վենտուրա շրջանում ներկայումս մոլեգնում են առնվազն վեց անտառային հրդեհներ:
Հրդեհի հետևանքով զոհվել է հինգ մարդ, կան տասնյակ վիրավորներ։ Ավելի քան 100 հազար մարդ տարհանվել է։