Ջին Շահին. Վաշինգտոնի հռետորաբանությունը խաթարում է հարաբերությունները ոչ միայն Դանիայի և Գրենլանդիայի, այլև ՆԱՏՕ-ի անդամների և Եվրոպայի հետ
ԱՄՆ սենատոր Ժան Շահինը ժամանել է Դանիա և քննադատել է Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Գրենլանդիայի վերաբերյալ։
Ամերիկացի սենատորի խոսքով՝ Վաշինգտոնի հռետորաբանությունը ոչ միայն խաթարում է Դանիայի և Գրենլանդիայի, այլև ՆԱՏՕ-ի այլ երկրների և Եվրոպայի հետ հարաբերությունները։
«Եթե մենք լուրջ ենք վերաբերվում Արկտիկայում և դրանից դուրս Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը, ապա դա անելու ամենաարդյունավետ միջոցը Վլադիմիր Պուտինին հաղթելն է Ուկրաինայում։ Ահա թե ինչու Գրենլանդիայի շուրջ ներկայիս բանավեճը այդքան քիչ իմաստ ունի։ Այն աշխարհի գաղափարը, որտեղ մենք դաշինքներ չունենք, որտեղ մենք խաթարում ենք միջազգային աշխարհակարգը, անվտանգ չէ։ Այն անվտանգ չէ ամերիկացիների համար, այն անվտանգ չէ դանիացիների համար։ Նման աշխարհից օգտվում են Մոսկվայի և Պեկինի ավտոկրատները, մնացած աշխարհի ավտոկրատները», – ասել է Ժան Շահինը։