Ջեյմս Ափաթուրայը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում, ձեռնարկեն պարտադիր միջոցներ հետագա լարվածությունը կանխելու համար
Կովկասում և կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը սոցիալական ցանցում արձագանքել է Հայաստան-Ադրբեջանի միջև զինված առճակատմանը:
«Վրդովված հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ սահմանին իրադարձությունների զարգացմանը, որին ներգրավված է ծանր զենք:
Մենք կրկնում ենք Մինսկի խմբի նախագահների հորդորը բոլոր կողմերի նկատմամբ, ձեռնարկեն պարտադիր միջոցներ հետագա լարվածությունը կանխելու համար»,- գրում է ֆեյսբուքում Ջեյմս Ափաթուրայը: