Ջեյմս Ափաթուրայ. ՆԱՏՕ-ն չունի անդամ, որտեղ ընդդիմությունը բոյկոտ է հայտնում խորհրդարանին
Ջեյմս Ափաթուրայ. ՆԱՏՕ-ն չունի անդամ, որտեղ ընդդիմությունը բոյկոտ է հայտնում խորհրդարանին

ՆԱՏՕ-ն չունի անդամներ, որտեղ ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանը: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

«Հիմա ես ձեզանից եմ տեղեկանում, որ ընդդիմությունը բոյկոտն է նախընտրել: Երեկ ես մտածում էր, երանի ինչպես ա ավարտվե այս իրավիճակը:

Գիտեմ, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը շատ ակտիվ են եղել Վրաստանում: Դիվանագետները զրուցել են ինչպես ընդդիմության, այնպես էլ կառավարության հետ: ՆԱՏՕ-ի անունից մենք արդեն Վրաստանի ղեկավարությանը ասել ենք, որ ցանկանում ենք տեսնել, որ Վրաստանը վերացնում է քաղաքական բևեռացումը:

Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ տարանջատել են քաղաքական համակարգերը, և դա նորություն չէ, բայց արդյունավետ կառավարության, այդ թվում՝ խորհրդարանում ակտիվ ընդդիմության գոյությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարությունների աշխատանքի հիմնական սկզբունքն է:

Մենք ՆԱՏՕ-ում դաշնակիցներ չունենք, որտեղ ընդդիմությունը բոյկոտել է խորհրդարանը», – հայտարարում է Ափաթուրայը:

Ըստ նրա, քաղաքական բևեռացումը Վրաստանի հիմնական խնդիրն է, բայց ամբողջ միջազգային հանրությունը ցանկանում է տեսնել այդ բևեռացման վերացումը:

«Բոլորն ուզում են լավ հարաբերություններ տեսնել ընդդիմության եւ կառավարության միջեւ, եւ որ դա պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ: Մենք գիտենք նաև, որ Վրաստանում այս պահին առողջապահական լուրջ ճգնաժամ է, և Վրաստանը հաստատ այն երկրների թվում չէ, որոնք առավելագույնս ունակ են հաղթահարել այս իրավիճակը:

Իմ հայրենի Կանադայում նույնպես ընդդիմությունն ու կառավարությունը վիճում են, բայց երբ խոսքը վերաբերում է առողջապահական խնդիրներին, կարևոր է, որ նրանք, ընդհանուր առմամբ, աշխատում են նույն ուղղությամբ: Այնպես որ, իմ կարծիքով, նման մոտեցումը հիմա, ինչպես երբեք, օգուտ կտա բոլոր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին», – հայտարարել է Ջեյմս Ափաթուրայը՝ Վրաստանի Առաջին ալիքին տված բացառիկ հարցազրույցում: