Ջեյք Սալիվանն ասում է, որ Իրանը պատրաստվում է անօդաչու սարքեր փոխանցել Ռուսաստան

10:26, 12.07.2022

Միացյալ Նահանգները տեղեկություններ ունի, որ Իրանը պատրաստվում է անօդաչու թռչող սարքեր փոխանցել Ռուսաստանին,- ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Ըստ Սալիվանի, Ամերիկայի Միացյալ Նահանգներն այս փուլում չի կարող ճշգրիտ ասել, թե արդյոք Իրանն արդեն հանձնել է թռչող սարքերը Ռուսաստանին:

Սալիվանն ընդգծում է, որ Ռուսաստանն արդեն չի կարողացել հասնել իր նպատակներին Ուկրաինայում, որի հիմնական թիրախներից մեկը Կիևն էր:

«Կիևը կանգուն է, Խարկովը կանգուն է, Օդեսան կանգուն է։ Երկրի հիմնական քաղաքները վերահսկվում են ուկրաինական կողմից, և նրանք հերոսաբար պաշտպանվելու ուժ ունեն՝ շնորհիվ բանակի, որին աջակցում են Ամերիկան, ՆԱՏՕ-ն և այլ դաշնակիցներ»,- ասել է Սալիվանը։

Նմանատիպ