Ջեյհուն Բայրամովի խոսքով, Ղարաբաղում վերջին լարվածության հիմնական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելն է

21:31, 09.08.2022

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով, Ղարաբաղում վերջին լարվածության հիմնական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելն է։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Անկարայում դեսպանների 13-րդ համաժողովում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։

Նախարարը նշեց, որ 44-օրյա պատերազմի ավարտից և եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը շուրջ մեկ տարի ինը ամիս չի կատարում իր պարտավորությունները։

«Պարտավորությունների մասին խոսելիս նկատի ունեմ, որ Հայաստանի զինված ուժերը դեռ չեն լքել Ղարաբաղը։ Հայաստանը նման պարտավորություն ստանձնել է եռակողմ համաձայնագրով։ Երբ խաղաղապահ ուժերը մտան տարածաշրջան, Հայաստանի զինված ուժերը պետք է հեռանային, բայց Հայաստանի զինված ուժերը դեռ այնտեղ են։ Օգոստոսի 3-ին հերթական անգամ փորձեցին սադրանք կազմակերպել, և մեր երիտասարդ զինծառայողներից մեկը նահատակվեց։ Ի պատասխան սրան՝ Ադրբեջանի զինված ուժերը սկսել են «Վրեժ» գործողությունը և այս գործողության ընթացքում ջախջախիչ հարված են հասցրել հակառակորդին։ Միջնորդների կոչից հետո այս գործողությունը դադարեցվել է օգոստոսի 3-ի երեկոյան»,- ասել է Բայրամովը։

Նմանատիպ