Ջեյ Դի Վենսը Իսրայել կժամանի հոկտեմբերի 20-ին
MILWAUKEE, WISCONSIN - JULY 17: Republican vice presidential candidate, U.S. Sen. J.D. Vance (R-OH) speaks on stage on the third day of the Republican National Convention at the Fiserv Forum on July 17, 2024 in Milwaukee, Wisconsin. Delegates, politicians, and the Republican faithful are in Milwaukee for the annual convention, concluding with former President Donald Trump accepting his party's presidential nomination. The RNC takes place from July 15-18. (Photo by Chip Somodevilla/Getty Images)
Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Իսրայել։ Այս մասին տեղեկացնում են իսրայելական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի ընթացքում, առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ, Ջեյ Դի Վենսը քննարկելու է Գազայում սպանված պատանդների վերադարձի և պատերազմի ավարտի պայմանավորվածության ուղղությամբ գրանցված առաջընթացը։
Ջեյ Դի Վենսը նաև կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցնելու հարցը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ երկուշաբթի Իսրայել է մեկնելու նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը՝ հերթական այցով։