Ջեյ Դի Վենսը հայտարարում է, որ փետրվարի 28-ի միջադեպից հետո ԱՄՆ-ն և Ուկրաինան հարաբերությունները սկսել են նոր էջից
Ջեյ Դի Վենսը հայտարարում է, որ փետրվարի 28-ի միջադեպից հետո ԱՄՆ-ն և Ուկրաինան հարաբերությունները սկսել են նոր էջից

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ փետրվարի 28-ին Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահի հետ տեղի ունեցած միջադեպից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունները դարձել են ավելի արդյունավետ։ Այս մասին Վենսը հայտնել է «Pod Force One»-ի հետ զրույցում։

Վենսը նշել է, որ այս վիճաբանությունից հետո հարաբերությունները սկսվել են նոր էջից։

«Միգուցե դա ամենահնչեղ բանն էր, որ երբևէ արել եմ, կամ երբևէ կանեմ։ Եթե հետ նայենք այդ պահին, բարկացա, որովհետև նկատեցի անհարգալից վերաբերմունք։ Իրականում կարծում եմ, որ ամեն ինչի հրապարակայնացումը, տարաձայնությունների և ընդհանուր շահերի արտահայտումը բավականին արդյունավետ էր», – հայտարարել է Վենսը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ը փորձում է արդյունավետ հարաբերություններ պահպանել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ։

«Մենք ցանկանում ենք ավարտել այս հակամարտությունը, և կարծում եմ՝ նախագահը, ինչպես նաև ես, լավ աշխատանքային հարաբերություններ ունենք բոլոր ներգրավված կողմերի հետ», – նշել է փոխնախագահը։

Վենսի կարծիքով՝ այդ պահը ցույց տվեց նաև այլ օտարերկրյա առաջնորդներին, որ երբ մտնում ես Օվալաձև սենյակ, պետք է փորձես հարգել այն տան կանոնները, որտեղ գտնվում ես։

«Եթե համաձայն չես, դա կարելի է անել ավելի արդյունավետ ձևով կամ անել անարդյունավետ ձևով», – ասել է Վենսը։