Ջեյ Դի Վենս – Քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվում են, նախնական արդյունքները չեմ քննարկի, բայց մենք օպտիմիստորեն ենք տրամադրված, որ կարող ենք ավարտել այս դաժան պատերազմը
Քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվում են, նախնական արդյունքները չեմ քննարկի, սակայն մենք օպտիմիստորեն ենք տրամադրված, որ կարող ենք ավարտել այս դաժան պատերազմը, – այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ Իտալիա կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է երկրի վարչապետ Ջորջիա Մելոնիին։
«Ես ցանկանում էի Իտալիայի վարչապետին պատմել Ռուսաստանի և Ուկրաինայի որոշ բանակցությունների և որոշ հարցերի մասին, որոնք տեղի են ունեցել վերջին 24 ժամվա ընթացքում։ Մենք կարծում ենք, որ կան որոշ հետաքրքիր հարցեր, որոնց մասին արժե պատմել՝ իհարկե անձնական զրույցում», – նշել է Վենսը։
«Քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են, ես նախապես չեմ քննարկի արդյունքները, սակայն մենք օպտիմիստորեն ենք տրամադրված, և հուսով ենք, որ կարող ենք ավարտել այս պատերազմը, այս շատ դաժան պատերազմը», – հայտարարել է Վենսը։