Ջեմալ Ճկուասելիի մահը մեծ կորուստ է երկրի համար, նա երկար տարիներ հավատարմորեն ծառայել է վրացական ժողովրդական երգի ու պարի վերակենդանացնելուն ու պաշտպանելուն. Իրակլի Ղարիբաշվիլի
Ջեմալ Ճկուասելիի մահը մեծ կորուստ է երկրի համար, նա երկար տարիներ հավատարմորեն ծառայել է վրացական ժողովրդական երգի ու պարի վերակենդանացնելուն ու պաշտպանելուն. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավն է հայտնում «Էրիսիոնի» համույթի գլխավոր դիրիժոր Ջեմալ Ճկուասելիի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավ եմ ապրում հայտնի երգիչ և արվեստի վաստակավոր գործիչ Ջեմալ Ճկուասելիի մահվան կապակցությամբ։

Իր բազմակողմանի տաղանդով աչքի ընկած սիրված երգիչ և արտիստ Ջեմալ Ճկուասելին որպես ժառանգություն մեզ թողեց հարուստ ստեղծագործություն։ Նա երկար տարիներ հավատարմորեն ծառայել է վրացական ժողովրդական երգի ու պարի վերածննդին, պաշտպանությանն ու զարգացմանը։ Ջեմալ Ճկուասելիի գլխավորությամբ «Էրիսիոնի» համույթն աշխարհին ներկայացրեց վրացական յուրահատուկ մշակույթը և ճանաչում բերեց մեր երկրին։

Ջեմալ Չկուասելիի մահը մեծ կորուստ է երկրի համար. Ամբողջ սրտով ցավակցում եմ նրա ընտանիքին և հարազատներին, բոլոր նրանց, ում համար թանկ է վրացական բանահյուսությունը»,- ասված է Վրաստանի վարչապետի ցավակցական հեռագրում։

Երեկ ուշ երեկոյան 86 տարեկան հասակում մահացել է «Էրիսիոնի» համույթի գլխավոր դիրիժոր, երգիչ և պարուսույց Ջեմալ Ճկուասելին։