Ջասթին Մաքքենզի Սմիթ. Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է խաղաղ միջավայրում
Ջասթին Մաքքենզի Սմիթ. Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է խաղաղ միջավայրում

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է խաղաղ միջավայրում,- այս մասին Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջասթին Մաքքենզի Սմիթը հայտարարել է Մառնեուլիում:

Ջասթին Մաքքենզի Սմիթը, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ռոս Ուիլսոնը և Վրաստանում Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումը ընտրական գործընթացն ուսումնասիրելու նպատակով գտնվում են Մառնեուլիում:

«Ես և իմ գործընկերները մեծ հետաքրքրությամբ ենք հետևում նախընտրական միջավայրին և նախագահական ընտրությունների երկրորդ փուլին Վրաստանում: Ուրախ ենք, որ գտնվում ենք Մառնեուլիում: Վստահ եմ, այս ընտրությունները կանցնեն խաղաղ և ազատ միջավայրում:

Ես և իմ գործընկերները համարում ենք, որ այս ընտրական քարոզարշավի ավարտից հետո կարևոր է, երկիրը միավորվի ազգային շահերի շուրջ: Այժմ ընտրություններն ընթանում են շատ խաղաղ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպանը:

Վրաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, Վրաստանի բնակչությունն ընտրում է հինգերորդ նախագահին: Նախագահական ընտրություններին 73 ընտրատարածքում բացվել է 3 637 և բացառության դեպքում 11 ընտրատեղամաս: