Ջամալ Խաշոգի զավակները Սաուդյան Արաբիայի իշխանությունից ստացել են փոխհատուցում. «Վաշինգտոն փոստ»
Թուրքիայում սպանված արաբ լրագրող Ջամալ Խաշոգի զավակները Սաուդյան Արաբիայի իշխանությունից ստացել են փոխհատուցում,- այս մասին տեղեկություն է տարածում «Վաշինգտոն փոստը»:
Լրագրողներին հայտնի է դարձել, որ Խաշոգի զավակներին փոխանցվել է թանկարժեք անշարժ գույք և նշանակվել ամենամսյա օգնություն:
Ինչպես գրում է «Վաշինգտոն փոստը», այս քայլով Սաուդյան Արաբիայի կառավարությունը փորձում է ազդել Խաշոգի երեխաների վրա, որպեսզի նրանք խուսափեն քննադատական հայտարարություններից:
Փոխհատուցումը տրվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի համաձայնությամբ, որը «Վաշինգտոն փոստի» տեղեկությամբ, խոստովանել է, որ Խաշոգի սպանությունը «անարդար էր» և «անհրաժեշտ է փոխել իրավիճակը»:
Խաշոգի զավակները հոր սպանության առնչությամբ իշխանությանը չեն քննադատել: